«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Չմասնակցեց, որովհետև արտերկրում է

Չմասնակցեց, որովհետև արտերկրում է
11.09.2012 | 13:29

«Գագիկ Ծառուկյանի` նիստին չմասնակցելը բացառապես պայմանավորված է այն հանգամանքով, որ նա երկուշաբթի օրը մասնավոր այցով մեկնել է արտերկիր»,- մեզ հետ հեռախոսազրույցում պարզաբանեց Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, երբ նրանից փորձեցինք ճշտել, թե ինչու ԲՀԿ ղեկավարը ներկա չէր 2012-ի ԱԺ-ի աշնանային նստաշրջանի բացմանը։ Ի դեպ, այդ հանգամանքն աննկատ չէր մնացել նաև լրատվամիջոցների «հայացքից», ըստ որոնց, նիստին ներկա էին անգամ մշտական բացակայողները, բացի ԲՀԿ ղեկավարից։ Թեև Գ. Ծառուկյանի նիստին ներկա չլինելու պատճառը Իվետա Տոնոյանը նշեց, սակայն միևնույն ժամանակ չմանրամասնեց, թե կոնկրետ որ երկիր է այցելել ԲՀԿ ղեկավարը։ «Քանի որ այցը մասնավոր է, նպատակահարմար չեմ գտնում այն մանրամասնել»,- ասաց մամուլի խոսնակը։ Ինչ վերաբերում է ԱԺ-ի աշխատանքներին, ապա Իվետա Տոնոյանը վստահեցրեց. «ԲՀԿ ֆրակցիայի նիստերը մշտապես գլխավորում է պարոն Ծառուկյանը։ Նմանապես Ռամիլ Սաֆարովին արտահանձնման հետ կապված ԱԺ արտահերթ նիստից առաջ ԲՀԿ-ն ֆրակցիայի նիստում քննարկեց իր բոլոր գործողությունները և հայտարարությունները»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ